Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է գյուղատնտեսությունը զարգացնենք, որ Հայաստանն առաջիկա մի քանի տարվա իր պարենային անվտանգության չափաբաժինը կարողանա պահպանել. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Հոկտեմբեր 03,2024 10:26

Վերջերս ձևավորված «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն երեք առաջարկ-պահանջով դիմել է վարչապետին և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է՝ հաջորդիվ ևս ամեն շաբաթ մեկ կամ երկու նման առաջարկ կուղարկվի պետական գերատեսչություններին:

«Առաջարկները կազմվում են ըստ առաջնահերթությունների: Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են, և Հայաստանի Հանրապետությունն այժմ ունի վերակենդանացման կարիք: Հայաստանը հնարավոր է վերականգնել բացառապես տնտեսությամբ: Շատերը կբարձրաձայնեն անվտանգության մասին: Անվտանգությունը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է, բայց առանց տնտեսության անվտանգություն հնարավոր չէ ապահովել: Հետևաբար, սկզբից պետք է տնտեսությունը հզորացնել, վերականգնել, այնուհետև փող գեներացնել, այն ուղարկել անվտանգային, դիվանագիտական, մշակութային, կրթական և մնացած բոլոր ոլորտներ: Առաջին առաջարկը վերաբերել է գյուղատնտեսությանը: Երկրորդը՝ սահմանամերձ բնակավայրերին. տնտեսությունը սկսվում է սահմանից, այստեղ շատ լուրջ խնդիրներ ունենք՝ Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները պահպանելու:

Հաջորդ առաջարկը եղել է արտաքին դիվանագիտական բլոկի հետ կապված: Չենք կարող տնտեսությունը զարգացնել, եթե վաճառքի շուկաները չթիրախավորենք: Հայաստանը 3 մլն բնակչությամբ պետություն է, և սովորաբար այդպիսի փոքր պետություններն առանց արտահանման ծավալների էական աճի չեն կարող զարգանալ և հզորանալ: Այս պահի դրությամբ մոտավորապես 98 երկրում կարող ենք առևտրային կցորդներ նշանակել, ընդ որում՝ նրանց նշանակել տեղի հայ համայնքների հայ գործարարների կամ ազդեցություն, կապեր, որոշակի կենսափորձ ունեցող մարդկանց հաշվին: Ճանաչում ենք մարդկանց, որոնք պատրաստ են արտերկրում իրենց պատկանող տարածքներից անվճար գրասենյակային տարածք հատկացնել, անվճար աշխատանք կատարել, ուղղակի ստանալ այդ կարգավիճակը, որպեսզի կարողանան գործել հանուն Հայաստանի Հանրապետության: Առաջարկը թիրախավորել ենք այնպես, որ դեռևս պետական բյուջեից գումարներ չծախսվեն: Եթե ամրացումները կարող ենք տալ դեռևս գումար չծախսելով, պետք է այդտեղից սկսենք տալ, հետո գանք գումարի ծախսման փուլ»,Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող առաջարկին անդրադառնալով՝ նշում է՝ այսօր պարենային անվտանգությունն ավելի կենսական նշանակություն ունի, քան ունեցել է երբևէ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները, տարածաշրջանային վտանգները: «Օրինակ՝ կանխատեսվում է Մերձավոր Արևելքում պատերազմների շիկացում, ընդգրկունություն, ընդհուպ՝ մինչև Իրան: Վրաստանում իրավիճակը բավականին անկայուն է: Մյուս երկու պետությունների հետ ունենք թշնամական հարաբերություններ, բնական է՝ նրանք չեն ցանկանում Հայաստանի զարգացումն ու կենսունակությունը: Հետևաբար, պետք է գյուղատնտեսությունը շտապ զարգացնենք, որպեսզի Հայաստանն առաջիկա մի քանի տարվա իր պարենային անվտանգության չափաբաժինը կարողանա պահպանել, անհրաժեշտ սննդի՝ մի քանի տարվա քանակը կարողանա ամբարել, նոր դրանից հետո անցնենք այլ զարգացումների: Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող մեր առաջարկի մասով: Երևանում շատ է բնակչության կենտրոնացումը, մարդիկ չեն ցանկանում մարզերում բնակվել: Ունենք ընդունված օրենք, որը, կարծես, ընդունվել է ինչ-որ դրամաշնորհի հաշվին, ուղղակի ընդունել են ինչ-որ աշխատանք ցույց տալու համար, իրականության մեջ այն չի գործում, արդյունավետությունն ամբողջությամբ բացասական է»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031