Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ գիտեմ՝ ավելի քան 6 կտոր հողատարածք է կորցել, բայց ոչ մի դրամ չի վերցրել: Իրենց համար հողի դիմաց գումար վերցնելը բարոյական տեսանկյունից անընդունելի է. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2024 10:14

Տավուշի մարզում իրականացված «սահմանազատումից» մի քանի ամիս է անցել:

Կիրանցում մարդիկ հարմարվել են դաժան իրականությանը: Բայց պատմում են, որ երբեմն ադրբեջանցիները` սահմանի այն կողմից, սադրում են հայկական կողմին, անգամ հայհոյում են, ծաղրում, քարեր նետում՝ փորձելով հրահրել հայերին: Մենք զրուցել ենք Կիրանցում ապրող մարդկանց հետ:

Կիրանցեցի Գոհար Վարդանյանն ասում է. «Եթե դպրոցի խաղահրապարակում գնդակ խաղացող երեխաները մի քիչ այն կողմ գնդակը նետեն, կարող է ադրբեջանական սահմանում հայտնվել: Ճանապարհ է, պատ` ադրբեջանցիներ: Փոխհատուցումների մասով էլ՝ 7-8 հոգի չի վերցրել, անգամ մարդ գիտեմ, որ ավելի քան 6 կտոր հողատարածք է կորցել, բայց ոչ մի դրամ չի վերցրել: Իրենց համար հողի դիմաց գումար վերցնելը բարոյական տեսանկյունից անընդունելի է: Ասում են` ավելի լավ է հողը մեզնից խլած լինեն, քան մենք դրա դիմաց գումար վերցնենք: Ասում են՝ եթե փող վերցնենք, կստացվի, որ ոչ թե հողերը վերցրել են, այլ մենք դրանք վաճառել ենք Ադրբեջանին: Ես չեմ մեղադրում ու չեմ դատապարտում նրանց, ովքեր վերցրել են այդ փոխհատուցումները, բայց հպարտանում եմ նրանցով, ովքեր հրաժարվել են այդ գումարներից: Մարդ գիտեմ, որին անգամ 200 հազար դոլար գումար են առաջարկել, հրաժարվել է, այն դեպքում, երբ արդեն իսկ իր տարածքն Ադրբեջանին են տվել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031