Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր մյուս պաշտոնյաների այս կամ այն պաշտոնին լինելը չի զարմացնում՝ Արփի Դավոյանի նշանակման մասին լուրն է զարմացնո՞ւմ. «Փաստ»

Հոկտեմբեր 03,2024 09:30

Ի վերջո, ի՞նչ է արել Գրիգոր Մինասյանը, որպես Նիկոլ Փաշինյանի արդարադատության նախարար: Նա շարունակել է 2018 թվականից սկսյալ իրեն նախորդածների «գիծը», որի առանցքը Փաշինյանի քաղաքական ու խմբակային շահերի սպասարկումն է, Փաշինյանի քաղաքական հակառակորդների, պարզապես փաշինյանական իշխանության համար վտանգավոր համարվող կամ այդպիսին ընկալվող գործիչների քաղաքական հետապնդումների «իրավական փաթեթավորման» ապահովումը, դատավորների վրա ճնշումները՝ քաղաքական հետապնդումներն իրականացնելու կոնտեքստում, քիչ թե շատ անկախ դատական համակարգի բացառումը, «չենթարկվող» դատավորների հետապնդումների ապահովումը, ազգային ու պետական շահերին հակասող օրինագծերի նախապատրաստումը: Դե, ինչպես շատ այլ ծառայություն մատուցածներ, նրա հերթն էլ եկավ: Ինչպես ասում են՝ շարունակելի: Չնայած, ինչ իմանաս, գուցե նույն Մինասյանը ժամանակին հեռացավ… Ինչևէ…

Այդ պաշտոնանկության թեմային զուգահեռ ծավալվեցին աշխույժ քննարկումներ, թե ով է լինելու արդարադատության հաջորդ նախարարը: Մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում ներգրավվածներից շատերը, արմանք-զարմանք դրսևորելով, տարածում էին այն լուրերը, թե հնարավոր հաջորդ նախարարը այս կամ այն քպականն է լինելու, ապշում էին, թե ինչպես կարող է այս մեկը կամ այն մյուսը լինել արդարադատության նախարար: Մի րոպե, էլի: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին իսկապե՞ս այդքան էական է, թե մի «նիկոլփաշինյանին» որ մի «նիկոլփաշինյանով» կփոխարինեն: Լո՞ւրջ: Մեծ տարբերությո՞ւն կա: Ի՞նչ կարևոր է, թե ով կլինի: Իբր մյուս պաշտոնյաները՝ սկսյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողից, շատ մի համապատասխանում են կամ արժանի են երկիրը ղեկավարելու, նրանց՝ այս կամ այն պաշտոնին լինելը չի զարմացնում, պայմանական ամենաաբսուրդային տարբերակի՝ Արփի Դավոյանի նշանակման մասին «ուտկան» է զարմացնո՞ւմ: Այսօր մի քպականի կդնեն, վաղը կհանեն ու մեկ ուրիշին կդնեն:

 

Մե՞ջն ինչ: Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ կամ ում կդնեն նախարարի աթոռին, եթե վարչապետի աթոռին Նիկոլ Փաշինյանն է, որն էլ միանձնյա որոշում է բոլոր քպականների փոխարեն: Համարյա ինչպես ԽՄԿԿ-ի տարիներին: Չնայած, չէ, այն ժամանակ հնարավոր է նույնիսկ մի քիչ ժողովրդավարության նշույլներ լինեին…

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031