Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան, դուք հո գողական չեք», «ես չեմ եկել այստեղ ձեր հարցերին պատասխանելու, խանգարում եք ինձ, Պետրոս»․ սրբազանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցը վերածվեց բանավեճի

Հոկտեմբեր 03,2024 01:09

Հանրային հեռուստատեսության եթերում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ուղերձ հղեց։

Իր ուղերձում Բագրատ սրբազանն ասաց․ «Սահմանազատման ապօրինի գործընթացը մեզ բերել հասցրել է այն կետին, որ մենք պարզապես այս պայքարի միջոցով կոչված ենք հեռացնելու այս իշխանությանը։ Այս իշխանությունը եւ նրա ղեկավարն ուղղակիորեն սպառել են բոլոր հնարավորությունները՝ դառնալով ապօրինի, շեղվելով կառավարության ծրագրերից, որոնցով նա ընտրվել է։ Սուտը, կեղծիքը, թշնամության սերմանումն այս իշխանության քաղաքականությունն է»։

Բագրատ սրբազանն ասաց, որ ժամանակն է, որ ժողովուրդն արթնանա ու սթափվի․ «Հանձնվել է Արցախը, հանձնվել են մեր երկրի սահմանային գոտու տարածքներ, հազարավոր զոհեր։ Դիմացը դեռ տարբեր պահանջներին ենթարկվելու տրամաբանություն կա, կեղծ խաղաղության մուրացիկ պայմանագիր կնքելու ցանկություն ու ձգտում։ Այսօրվա կառավարության ղեկավարն ամբողջությամբ լծված է փողի ու պաշտոնի պաշտամունքին»։

«Առաջիկա կիրակի օրը՝ ժամը վեցին ձեզ սպասելու եմ Հանրապետության հրապարակում»,- հասարակությանը դիմեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի եւ Բագրատ սրբազանի հարցազրույցը վերածվեց բանավեճի։

«Ես չեմ եկել այստեղ ձեր հարցերին պատասխանելու, պարզապես հարգելով ձեւաչափը՝ մնացի այստեղ։ Սա հարցաքննություն չէ, Պետրոս, խանգարում եք ինձ»,- ասաց Բագրատ սրբազանը։

Պետրոս Ղազարյանն ասաց, թե Բագրատ սրբազանը Հ1-ի շենք մուտք գործելիս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ասել է՝ «Հանրային հեռուստատեսություն մտնելիս դուք ոստիկանապետին ասացիք, որ սատկացնելու եք նրան, դուք այդպե՞ս եք պատկերացնում հաշտեցումը»։

Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Ես ոստիկանապետին չեմ ասել՝ կսատկացնեմ, ասել եմ՝ տրորելու եմ։ Ինքն իրեն ամենավերջին խուլիգանի պես է պահել, հունիսի 12-ի հանցագործությունն է գործել հրահանգով, մարդկանց վրա նռնակներ, արգելված միջոցներ է նետել։ Իրեն լավ չի պահել, պատասխանը ստացել է»։

«Բայց դուք հո գողական չեք, դա ի՞նչ է նշանակում»,- արձագանքեց Պետրոս Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բագրատ սրբազանն ասաց Պետրոս Ղազարյանին․ «Դուք այսօրվա իշխանությանը ծաղրում էիք՝ ծառայելով օրվա իշխանություններին»՝ հիշեցնելով, որ Պետրոս Ղազարյանը բաժակ էր բարձրացնում Սերժ Սարգսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը հետևել է Բագրատ Սրբազանի ուղերձին ու հարցազրույցին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031