Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Հոկտեմբեր 03,2024 09:48

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ և շարունակում ակտիվ աշխատել, որպեսզի հաճախորդներն ստանան սպասարկման լավագույն պայմանները։

Այս պահին հասանելի են ԱրՔա Կլասիկ, Վիզա Կլասիկ, Վիզա Գոլդ և Վիզա Ինֆինիտ քարտերը, որոնց ձեռքբերումը հնարավոր է ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Նոր քարտերն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսքով, դրանցում պատկերված են ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակն զգալու տեսլականը։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քարտի ստեղծման վրա առանձնահատուկ աշխատանք է տարվել արտիստների կողմից, որպեսզի քարտապաններն իրենց յուրատիպ զգան․ «Քարտերի վրա պատկերված ակններն ու գունային լուծումները կառանձնացնեն մեր քարտապաններին։ Առաջիկայում հասանելի կլինեն ApplePay և GooglePay վճարային ծառայությունները, ինչպես նաև նոր քարտատեսակները։ Աշխատում ենք ամեն օր՝ ջանալով գերազանցել ժամանակակից հաճախորդի բոլոր սպասումները», – ասել է նա։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031