Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի անվան հետ կապվող զավթված տարածքը պատկանում է Ուկրաինայում բնակվող գնդապետին

Հոկտեմբեր 02,2024 23:30

«Տվյալ տարածքը պատկանում է Վիտալի Բալասանյանի մերձավոր ազգականին, որը կոչումով գնդապետ է ու ներկայումս բնակվում է  Ուկրաինայում: Նա դիմել է Վիտալի Բալասանյանին տվյալ տարածքի օգտագործման հետ կապված հարցով: Վիտալի Բալասանյանն էլ դիմել է  ե՛ւ վարչական շրջան, ե՛ւ քաղաքապետարան եւ տվյալ տարածքը զննության է ենթարկվել: Բացահայտել են տարածքի կողմնորոշիչ ծայրամասերը ու ըստ այդմ` այնտեղ եղել են մացառաթուփեր ու տարածքը մաքրելու անհրաժեշտություն է առաջացել: Վիտալի Բալասանյանը այնտեղ շինաշխատանքներ անելու մտադրություն չունի, քանի որ բացահայտված չէ՝ արդյոք տվյալ տարածքը կառուցապատման համար նախատեսված է, թե ոչ: Այս փուլում քանի դեռ դա բացահայտված չէ, Բալասանյանն այնտեղ ապօրինի շինաշխատանքներ կատարելու մտադրություն չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի անունը ապօրինի ծառահատումների հետ կապված տեղեկություններին:

Ռաֆայել Մարտիրոսյան

Հիշեցնենք, որ բլոգեր Արթուր Չախոյանն օրերս ֆեսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պնդել է, որ Արցախի հերոս, ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը զավթել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող համայնքային հողը, հատել տարածքի ծառերն ու այրել։

«Իսկ տվյալ տարածքը մացառաթուփերից ազատելու աշխատանքներին Վիտալի Բալասանյանի հետ միասին ներկա են գտնվել վարչական շրջանի, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, բնության պահպանության, սանիտարահամաճարակային կայանի աշխատողներ: Նրանք ոչ միայն իրենց համաձայնությունն են տվել, այլեւ քաղաքի տվյալ տարածքի տեսքը բարելավելու ուղղությամբ մեծ ուրախություն են հայտնել, որ գտնվել է մի մարդ, որը կարող է այդ տարածքը մաքրել:

Ինչ վերաբերում է  անտառահատման, ծառահատման մասին լուրին, այնտեղ եղել են ոչ պիտանի ծառեր, որոնք կտրելու համար չկա օրենսդրությամբ սահմանված այնպիսի սահմանափակում,  որ տվյալ դեպքում Վիտալի Բալասանյանը չէր կարող անել»,- հավելեց Ռաֆայել  Մարտիրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031