Լրահոս
Օրվա լրահոսը

Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 02,2024 23:05

Անջա Վեհլեռ-Շոկ. «Այսպիսով, նոյեմբերին Բաքվում կանցկացվի COP29 կլիմայի համաժողովը։ Ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է խթան հանդիսանալ խաղաղ գործընթացի արագացման համար»:

Արարատ Միրզոյան.  «Հուսով եմ, որ դա այդպես է: Եթե ​​հիշում եք, մենք պաշտպանել ենք Ադրբեջանի թեկնածությունը COP29-ի այս միջոցառումը Բաքվում անցկացնելու հարցում: Իսկապես, ես հավատում եմ, որ հիմա մենք կարևոր հանգրվանում ենք, կա իրական հնարավորություն փակելու մեր տարածաշրջանում հակամարտության էջը, գոնե Հայաստանի և Ադրբեջանի միջև, և բացելու խաղաղության և համագործակցության դարաշրջանի նոր էջ։ Այս պահին առկա իրավիճակը, սակայն, այլ է»:

 Անջա Վեհլեռ-Շոկ: «Բազմաթիվ հայեր շարունակում են մտահոգված մնալ Ադրբեջանից հնչող հնարավոր սպառնալիքներից: Ինչպե՞ս է հնարավոր վստահության զգացում ձևավորել հասարակության մեջ, առ այն, որ լինի կայուն խաղաղություն»:

Արարատ Միրզոյան: «Իրապես լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ: Օրինակ, ադրբեջանական կողմն այժմ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, որը, ինչպես գիտեք, հիմնականում համընկնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին։ Նրանք պնդում են, որ դա տարածքային պահանջ չէ, սակայն, ցավոք, տպավորությունը բոլորովին այլ է: Դուք հարցնում եք, թե՞ ինչպես ես՝ որպես արտաքին գործերի նախարար, կամ իմ կառավարությունը, կարող ենք վստահություն ներշնչել: Ցավոք, չեմ կարող վստահություն հայտնել, քանի, որ ես վստահ չեմ Ադրբեջանի խաղաղ ծրագրերի հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խղճուկ.
    Մինչդեռ դուք, դուխովներդ, վստահ չեք և այլն.. Ազրբժանը ‘նարատիվենր’ թխելուց ու արտադրելուց նախքան մտնում է ձեր պեյջերները, այֆոները, համակարգիչները… Դնում է իր արդյունաբերությունը ռազմական ռելսերի վրա, ընկեր-բարեկամ է դարձնում ամբողջ ասարհը…
    Ձեր միակ ռեսուրսը խոսելն է ու արդեն լսողներ չկա: Ձեր միակ էմոցիան ատելությունն է (նախկինների նկատմամբ): Աշխարհը հիասթափվում է այսքան հակաազգայնությույնից:
    Ոչ աշխատել գիտեք, ոչ էլ աշխատելու ձիրք ու շնորք: Տկար, թերուս…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031