Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը կփորձի օրենք խախտել, ոստիկանության կողմից պատասխան կլինի»․ ոստիկանապետ

Հոկտեմբեր 02,2024 22:50

«Մեր ծառայությունն ենք կատարում, ոստիկաններն այդքան շատ չեն, հատուկ պահպանվող օբյեկտ է»,- Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ լրագրողներին ասաց ՀՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու աջակիցները երթով հասնում են Հանրային հեռուստաընկերություն։ Հանրային հեռուստաընկերության շենքի տարածքում կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր։

Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ գնում են Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։

Լրագրողները ոստիկանապետին հարցին՝ ԱԱԾ-ն հորդորել է, որպեսզի իշխանազավթման փորձեր չլինին, ի՞նչ տվյալներ ունեն իրավապահները։ «Այս պահին ԱԱԾ հայտարարությունը ես չեմ մեկնաբանում։ Եթե ինչ-որ մեկը կփորձի օրենք խախտել, համապատասխան պատասխան կլինի ոստիկանության կողմից»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։ Հարցին, թե դարձյալ հատուկ միջոց կկիրառե՞ն, նա արձագանքեց․ «Ես ասում եմ՝ ըստ իրավիճակի։ Բայց համոզված եմ, որ մեր ժողովուրդը խոհեմ կգտնվի, եւ դրան չի հասնի բանը»։

Հարցին, թե ԱԺ շենքի մոտ հունիսի 12-ին կիրառված «Զարյա 3»-ները ժամկետա՞նց են եղել, Արամ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչ։ Քրեական վարույթ կա դրանով, դրա հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում անել»։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031