Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ու աջակիցները երթով հասել են Հանրային հեռուստաընկերություն։ Հանրային հեռուստաընկերության շենքի տարածքում կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր։
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ գնում են Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։
Կարդացեք նաև
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ պատրաստ են ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որեւէ մեկին։
«Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզել, ուղիղ եթերից ուղերձ ենք ուզել։ Մեր պահանջն ուղիղ եթերում ուղերձն է, ինչ հարցազրույց, հարցազրույցների ժամանակն անցել է»,- արձագանքեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ