Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ոստիկանություն գոյություն չունի, ծառայում են չարիքին, «Զարյա 3» ունեն, թող գնան Ադրբեջանի դեմ կռվեն»

Հոկտեմբեր 02,2024 23:40

«Հայաստանում ոստիկանություն գոյություն չունի, գոյություն ունի մի խումբ, որոնք ծառայում են չարիքին եւ ծառայում են խուլիգանապետությանը, որի գլուխը գիտեք որտեղ է։ Ոստիկանություն գոյություն չունի որպես այդպիսին»,- Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ լրագրողներին ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հայտարարությանը, որ «եթե ինչ-որ մեկը կփորձի օրենք խախտել, ոստիկանության կողմից պատասխան կլինի», Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Իրենք օրենք խախտել են, իրենք հանցագործ են, իրենք ոստիկան չեն, ոչ էլ ոստիկանապետ են, իրենք ծառա են, ստրուկ են։ Ոչ ես, ոչ որեւէ մեկն իրենց հետո ոչ խոսելիք ունենք, ոչ ասելիք։ Հանրային կարգ խախտողն իրենք են, ապօրինություններ գործողն իրենք են։ Եվ «Զարյա 3» միջոցներ ունեն կամ որեւէ զենքի տեսակ, թող գնան Ադրբեջանի դեմ կռվեն»։

Դիմելով ոստիկաններին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Դուք դեռ պատասխան ունեք ինձ տալու, թե ինչպես այդ լուսաձայնային նռնակները՝ արգելված միջոցները կիրառեցիք ձեր իսկ քաղաքացիների նկատմամբ, որոնց կոչված էիք պաշտպանելու։ Մինչեւ չհասնենք պատժին, ձեր զղջումին չհասնենք, դուք ձեր հացը արյունով եք վաստակել։ Եվ հիմա ծառայության եք կոչված մի մարդու, որը ստրուկի պես ծնկել է մեր թշնամիների դիմաց»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031