Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են դեպի Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։
«Միասին շարժվելու ենք դեպի Հանրային հեռուստաընկերություն՝ Հ1։ Ինչո՞ւ, որովհետեւ ստի քարոզչության օջախը, թունավորման կետը, իրենք ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը, որին հովանավորում են նաեւ տարատեսակ գործարարներ, գտնվում է հանրային կոչված, բայց իրականում այս իշխանությանն ու ՔՊ-ին ծառայող այդ օջախում։ Մենք այնտեղ գնալու ենք ուղիղ եթերի պահանջով եւ ուղիղ եթեր ենք պահանջելու, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի, որպեսզի ժողովրդի լայն զանգվածները կարողանան մասնակից ու հաղորդակից լինել»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ