Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է, քանի չարիքը տիրում է մեր երկրին։ «Այո, մենք խնդիր էինք դրել արագորեն լուծումների հասնել՝ հասկանալով այն աղետը, որը բերում է այս չարիքի իշխանությունը։ Այդ լուծումներն այս կամ այն պատճառով չեն իրականացվել, ոչ թե չեն ստացվել, այլ երկարաձգվել են, որը չի դադարել։ Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է եւ հետեւողական։ Անհրաժեշտ է այս պայքարը, այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրության համար»,- ասաց նա։
Բագրատ սրբազանը դիմեց քաղաքական ուժերին՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական․ «Դուրս եկեք սովորական ապրելու կարգավիճակից, մեզ համախմբում է անհրաժեշտ, ոչ միայն զգացմունքով, այլ բանականությամբ, այդ բանականությանը համարժեք գործելու ազատվելու այս չարիքից։ Գործել, գործել եւ միայն գործել՝ առանց շահերի։ Այս պայքարի համար մենք ինչ ունենք եւ չունենք, դրել ենք եւ երջանիկ ենք դրա համար։ Որեւէ մեկին ծառայելու ու սատարվելու կարիք չունենք։ Բա լավ, դուք՝ քաղաքական գործիչներ, իշխանական կամ ոչ, բա դուք ո՞ւմ եք ծառայում, դուք ի՞նչ տեսակի որակ ունեք, արժեք ունեք։ Եվ ընդհանրապես ո՞ւմ պատկերը տեսնելիս եք հարճի պես ուրախանում»,- ասաց նա։
Բագրատ սրբազանը դարձյալ դիմեց գործարարներին, կոչ արեց դուրս գալ պայքարի․ «Դուք վախենում եք այս իշխանությունից, վախկոտ եք, տղամարդկություն չունեք։ Եթե ձեր պետության, հայրենիքի իրավունքները չեք պաշտպանում, գոնե ձեր իրավունքները պաշտպանեք»։
Մանրամասները՝ տեսանյությում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ