Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի որոշմամբ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը վաղաժամկետ զրկվեց ավագանու մանդատից: Նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր՝ պատճառաբանությամբ, թե Երիցյանը մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել է իրավական մշտական հանձնաժողովի նիստերի կեսից։
Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել էր․ «Ոչ մի վրեժխնդրության մասին խոսք չկա։ Մենք ոչ մեկս թշնամիներ չունենք այս դահլիճում, ուղղակի եկեք ֆիքսենք, եթե կա սկզբունք, իսկ այդ սկզբունքը ֆիքսվել է հենց այդ նիստին, ինչի՞ ենք իրարից նեղանում»։
Ավագանու ընդդիմադիր անդամները, սակայն, այս որոշումը քաղաքական հաշվեհարդար որակեցին։
Նույն նիստի ժամանակ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարի նախաձեռնությամբ խմբակցությունից հեռացած ավագանու անկախ անդամներ Անուշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը ևս զրկվեցին մանդատից՝ մեկ նստաշրջանի ընթացքում 29 քվեարկություններից 16-ին չմասնակցելու համար։
Կարդացեք նաև
Ե՞րբ կարող են դադարեցվել ավագանու անդամների լիազորությունները
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
CivilNetCheck-ն ուսումնասիրել է Երևանի ավագանու 1-ին և 2-րդ նստաշրջաններում քվեարկություններից և հանձնաժողովների նիստերից ավագանու անդամների բացակայությունները՝ հասկանալու արդյոք չկա՞ն ավագանու այլ անդամներ, որոնք ևս կարող էին հեռացվել՝ հաշվի առնելով օրենքի դրույթները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: