Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը Երևանում անցկացնելու որոշումը: Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել էր 2007 թվականին:
Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։
Վլադիմիր Զիմինը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության համար:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են Խորհրդի առաջիկա նիստին վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին