«Այն մարդիկ, որոնք այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել են, որ Արցախը պարան է մեր վզին, Արցախը մեր հպարտությունն է, տականքներ։ Արցախը բեռ չի եղել մեզ համար, մեր սրբազան հայրենիքն է եղել։ Այսօր մեր հարցերին՝ ի՞նչ զիջումներ եք պատրաստում, ինչ նոր հանձնելու տարածք ես գտել, պատասխանը մեկն էր՝ այդ մարդը պատասխան չունի, որովհետեւ պայմանավորվել է էրդողանների ու ալիեւների հետ։ Միակ բանը, որը կարող է կանխել հետագա հայրենահանձնման գործընթացը, դա արժանապատիվ հայ մարդն է»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա մարդկանց կոչ արեց միանալ Սրբազան պայքարին․ «Պետք է մի կողմ դնենք բոլոր տարաձայնությունները, պետք է համախմբվենք եւ կարողանանք հեռացնել ազգը կործանող այս խունտային։ Այս մարդիկ այսօր անամոթաբար հայտարարում են, որ COP29-ից հետո պատերազմ է լինելու։ Հանձնել եք, դիրքերը տվել եք, որ պատերազմ լինի՞, ո՞րն է ձեր գործը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ