««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է համագործակցություն Իսլանդիայի իշխող «Անկախություն» (Independence) կուսակցության հետ:
Իսլանդիայի «Անկախություն» կուսակցության հրավերով՝ Ռեյկյավիկում՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում և ապա Իսլանդիայի խորհրդարանում այսօր հանդիպումներ եմ ունեցել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Բիրգիր Արմանսոնի, պատգամավոր Բիրգիր Թորարինսոնի, կուսակցության արտաքին կապերի պատասխանատուների և երիտասարդական կառույցի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու միջկուսակցական հարաբերություններին առնչվող հարցեր:
Միջկուսակցական համագործակցության խորացման նպատակով՝ պայմանավորվել ենք աշխատանքներ տանել՝ ստորագրելու համար փոխըմբռնման հուշագիր:
Հանդիպման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելուց բացի ներկայացրել եմ նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյան