«Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում, հոգեպես էլ մնալու են փողոցում։ Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի»,- այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների՝ իր հասցեին արած հայտարարություններին։
«Իրենք ավելի լավ է իրենց տերերին պատասխանեն՝ Ալիեւին, էրդողանին, Ալիեւի առջեւ ծնկած են, Էրդողանին հարճի պես ման են եկել»,- հավելեց նա։
Բագրատ սրբազանն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների այն հայտարություններին, որ իրենք մասնակցեցին Մայր տաճարի վերաօծմանը, իսկ Բագրատ սրբազանը՝ ոչ։ «Իրենք փախան խաչից, այն խաչից, որը գալիս էր իրենց ընդառաջ։ Շատ եք դուք մեկնաբանել, թե ինչպես վերջում փախան։ Ես իմ անձնական որոշումն եմ կայացրել, մասնակից եմ եղել աղոթքով, ծոմապահությամբ, ոչ մեկ ինձ չի արգելել մասնակցել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ