Որպես Արևմուտքի ապակայունացնող գործողությունների վկայություն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումը:
«Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների միտումներն ու փորձառությունները, որտեղ արդեն նման փորձեր են իրականացվել։ Սրանից կարող են խուսափել նրանք, ովքեր ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն են վարում, պատմություն գիտեն և առաջնորդվում են ազգային շահերով»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը որոշել է ավելի քան կրկնապատկել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի։
Կարդացեք նաև