«Ինչո՞ւ այդ սահմանի մասին չգիտեին ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում խորհրդային տարիներին: Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում չգիտեին, միայն ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում գիտեին»,- խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցած սահմանազատման-սահմանագծմանը՝ հավելելով, որ դա փնթիության մասին է եւ որեւէ քրեական գործ էլ պետք է հարուցել։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանն էր ասել։
Գեղամ Մանուկյանը տարակուսել էր՝ ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական կողմին են անցել տներ, որոնք կառուցվել էին 1976 թվականին։
«Պարոն Նազարյան մենք հաճախ մոռանում ենք, որ 1976 թվականին մենք սահման չենք ունեցել, նույն երկրի մասին է եղել խոսքը։ Դուք այդ գյուղում շատ եք եղել, ես էլ այդ մարզում եմ ծնվել, այդ ճանապարհներով տասնյակ անգամներ անցել ենք, գիտեինք որտեղ էր առևտուր արվում ադրբեջանցիների, որտեղ էր արվում՝ մեր հայրենակիցների կողմից: Այն ժամանակ սահմանը չեն իմացել, որովհետև նման հասկացողություն չի եղել»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կրկին քարտեզ ցուցադրեց խորհրդարանի ամբիոնից՝ ասելով․ «Այս քարտեզը, համաձայն որի այդ սահմանը քաշվել է, չէր էլ լինի, եթե դրա աշխատանքային անհրաժեշտությունը չունենար խորհրդային միության ԶՈՒ գլխավոր շտաբը: Այդ քարտեզի կարիքը չի եղել, հողօգտագործման հարաբերություններ են եղել, կոլխոզը կոլխոզին ասել է՝ լավ ստեղ թող ձեր գառներն արածեն, ընդեղ էլ՝ մեր գառները: Երբ որ խոսում ենք, թե Կիրանցից քանի տուն է անցել, կամ որ ահազանգվում էր, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է այն կողմում, բա ինչի՞ չեղավ: Մենք սիրում ենք մեզ համար գլոբուս ստեղծել և մեր գլոբուսի վրա ապրել»:
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին՝ թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչը տեղի ունեցավ Կիրանցում, նախապես գնալ ու խոսել մարդկանց հետ, իրազեկել տեղի ունեցողի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ