Լրահոս
Օրվա լրահոսը

«44-օրյա պատերազմը սցենարով գնացած է եղել, այդ սցենարը Հայաստանում չի գրվել»․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 02,2024 19:25

«44-օրյա պատերազմը սցենարով գնացած  է եղել, այդ սցենարը Հայաստանում չի գրվել, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել, ընդ որում,  իմանալով են դրա մեջ եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։

Նա հավելեց, որ իր նշած մարդկանց թվում են նաև բարձրաստիճան զինվորականներ.  «Հիմա քրեական գործեր կան, հույս ունեմ՝ տրամաբանական ավարտին կհասնի։ Մենք այսօր քրեական դատավարության ոլորտում այնքան խնդիրներ ունենք, ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին որևէ նյութ, որպեսզի  ես իմ հետևություններն անեմ, որովհետեւ ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավական համակարգը դրա կես ինֆորմացիան էլ չունի»:

Ըստ նրա, 44-օրյա պատերազմը պատերազմ էր՝ ՀՀ-ն, որպես պետություն վերացնելու համար։

Գեղամ Մանուկյանը տարակուսեց՝ ասելով այդ սցենարի մա՞ս էր, որ 44-օրյայի ժամանակ, երբ հրթիռ էր ընկել Աբովյան քաղաքում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր գործը թողած՝ Արծրուն Հովհաննիսյանի գործն էր անում՝ հեռախոսն առած՝ գրառումներ անելով կամ «շպիոն բռնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031