Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ

Հոկտեմբեր 02,2024 19:30

Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից  և կատարելով վճարումներ միջազգային օնլայն  հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։

Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին:

Պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և ակտիվացնելով այն` հաճախորդները նաև կմասնակցեն 48 հատ iPhone 16-երի խաղարկությանը․ արշավի շրջանակում մինչև տարեվերջ յուրաքանչյուր ամիս` հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, խաղարկվելու է 16-ական iPhone 16:

Հավելենք, որ 2023թ.-ին Ամերիաբանկի Mastercard քարտերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 25.1%-ով: Իսկ Ամերիաբանկի Mastercard քարտապանների թվի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 35.8%:

Այս տարվա առաջին 8 ամսվա տվյալներով միջազգային օնլայն հարթակներից գնումներ է կատարել Ամերիաբանկի Mastercard քարտապանների 43%-ը:

Նշենք, որ Ամերիաբանկի Mastercard հնարավոր է պատվիրել ինչպես օնլայն՝ հաշված րոպեների ընթացքում, այնպես էլ Ամերիաբանկի մասնաճյուղում։ Մանրամասները` հղումով:

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031