Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ես էմոցիոնալ չեմ, դուք եք էմոցիոնալ, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 02,2024 19:15

«Այսօր ես էմոցիոնալ չեմ, դուք եք էմոցիոնալ։ Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տանք այս հարցերը,  գնամ լրագրողին տա՞մ: Բա վարչապետ եք, ձեզ պետք է տանք այդ հարցերը, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս: Ընդամենը երկու հարց եմ տվել»,- խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր․ «Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ այստեղ ադրբեջանցիների վերաբնակեցման՝ Տիգրանաշենի հետ կապված, այդ երկու կետերով կա՞ որոշակի խոսակցություն»:

«Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ: Ես զարմանում եմ, որ այդ հարցերը տալիս եք, ձեզ թվո՞ւմ է սա միամիտների երեկո է։ Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ կան: Դուք չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա: Բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում,  կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ  է: Եթե դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված է,  ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր,  ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- զայրացավ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով․ «Ես Ադրբեջանի խոսնակը չեմ,  գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ի՞նչ է  ուզում Ադրբեջանը:  Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում,  եկել եմ ասեմ, թե ի՞նչ է ուզում Հայաստանը եւ ի՞նչ է անում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031