Հայաստանի ժողովուրդը ուզում է այն, ինչը ես խոսել եմ ՄԱԿ-ի ամբիոնից․ խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի տեսակետին, թե ՄԱԿ ամբիոնից ինքը չխոսեց Արցախի բռնազավթման, արցախցիների էթնիկ զտման մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները տեղեկացված չեն հայ ժողովրդի իղձերից։
«ԼՂ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների խոսույթի շրջանակում իրատեսական չեմ համարում ԼՂ ժողովրդի վերադարձը»,- պնդեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Այո, այդ խոսույթով և այդ ձևակերպումներով ես համարում եմ, որ Հայաստանի վզին թոկ փաթաթելու քաղաքականություն է վարվում։ Իրենք էլ, դուք էլ նպատակ ունեք մեր իրական պետական ինքնիշխանության օրակարգից մեզ շեղել։ Դուք ուզում եք, որ հիմա վերցնենք այդ թոկը և փաթաթենք ՀՀ վզին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հետաքրքրվել էր՝ ի՞նչ կետեր չեն համաձայնեցվել Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթում եւ նկատել, որ Ադրբեջանը նոր թեմաներ է հրապարակ բերում։ Խոսքը Իլհամ Ալիեւի այսօր հնչեցված պահանջի մասին է՝ պատժել հանցագործներին։ Նա նկատի ունի 1989-94 թվականներին Արցախի համար պայքարած անձանց։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, Ադրբեջանի՝ անընդհատ պահանջները փաստում են, որ այդ երկրի ղեկավարը ցանկանում է խուսափել Խաղաղության պայմանագրի կնքումից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ