Ռուսաստանը ափսոսում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության «սառեցման» համար և ողջունում է երկրի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ճեպազրույցում ասել է Զախարովան։
«Պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչն է իր համար կարևոր և ինչի կարիք ունի, բայց մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը նույնքան օգտակար է անվտանգության ոլորտում, որքան ԵԱՏՄ-ն՝ տնտեսական ոլորտում։ Մենք այս երկու կառույցների շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խոչընդոտներ չենք տեսնում»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։