Հայաստանում ալգորիթմիկ մոդելավորման ոլորտի առաջատար Բիգրաֆի ընկերության աջակցությամբ և հրավերով ս.թ. հոկտեմբերի 3-10 Հայաստանում է գտնվելու Նանտի ճարտարապետության բարձրագույն դպրոցի դասախոս, ճարտարապետության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լորան Լեսկոպը (Ֆրանսիա)։
Իր դասավանդման պրակտիկայում պարոն Լեսկոպն ավելի քան 10 տարի կիրառում է ալգորիթմիկ մոդելավորման մեթոդները՝ առավել արդյունավետ դարձնելու դասավանդման գործընթացը և նպատակ ունի այդ փորձը փոխանցել ՀՀ կրթական հաստատություններին:
Բիգրաֆի ընկերության նախաձեռնությամբ, պրոֆեսորը հոկտեմբերի 7-9 կանցկացնի դասախոսություն՝ «Ալգորիթմիկ մոդելավորում. ինչ է դա և ինչու է այն դասավանդվում աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով և երկու գործնական պարապմունքներ:
Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում և նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ճարտարապետության և 3D դիզայնի նորարարական մոտեցումներով։
Այդուհետ, հոկտեմբերի 8-ին և 9-ին, «Երևան Փլեյս Հոթելի» Դիալոգ սրահում կանցկացվեն գործնական պարապմունքները` ճարտարապետության և 3D մոդելավորման մեջ հաշվողական նախագծման մեթոդների կիրառման վերաբերյալ։ Գործնական պարապմունքները նախատեսված են նրանց համար, ովքեր հետաքրքրված են ճարտարապետության համաշխարհային չափանիշների և ժամանակակից մոտեցումների, ինչպես նաև Հայաստանի կրթական գործընթացներում հաշվողական դիզայնի ինտեգրմամբ: ԲՈՒՀ-երի դասախոսները և 3D մոդելավորման մասնավոր ուսուցման ոլորտում աշխատող մասնագետները, ինչպես նաև դասավանդել ցանկացողները կարող են մասնակցել նշված սեմինարներին՝ հնարավորություն ստանալով տիրապետել նորարարական գործիքներին և մեթոդներին, որոնք այդուհետ կարող են կիրառել սեփական կրթական ծրագրերում։
Միջոցառումների տեղերը սահմանափակ են, մուտքն ազատ է` նախապես գրանցումներով:
Ցանկացողները կարող են լրացնել մասնակցության հայտը ստորև հղումներով.
Հայտատուի թեկնածությունը հաստատվելուց հետո նրան կուղարկվի պաշտոնական հրավեր՝ միջոցառման մանրամասներով։
- Միջոցառումների աշխատանքային լեզուն անգլերենն է (հոկտեմբերի 7-ի միջոցառմանը կապահովվի թարգմանություն՝ ըստ անհրաժեշտության):
- Հոկտեմբերի 8-ի և 9-ի սեմինարների մասնակիցները պետք է իրենց հետ ունենան
համակարգիչ
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ – 05.10.2024թ.
* * *
Beegraphy-ն ալգորիթմիկ մոդելավորման հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել, կիսվել և վաճառել պարամետրիկ 2D և 3D արտադրական մոդելներ՝ նախատեսված CNC մեքենաների և 3D տպիչների համար։