«2016 թվականի օգոստոսից բոլոր «զիջումների ու փոխզիջումների» փաթեթները, որ դրված են եղել բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը եղել է հետեւյալի մասին, որ Հայաստանի հանրապետություն պետք է գոյություն չունենա։ Դրա բովանդակությունը եղել է հետեւյալի մասին, որ Հայաստանի վզին գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»,-այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ով հիշեցրել էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախի հարցում փոխզիջումների անընդունելիության մասին, մինչդեռ, հիմա համարում է, որ Արցախի հարցը «Հայաստանի վզին գցված թոկ է»։
«Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ Ալիեւի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ-ի կապիտուլյացիայի մասին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Դուք մի քայլ էլ առաջ գնացիք սրանից եւ ասացիք, որ ոչ միայն փոխզիջում չկա, այլ ասացիք՝ մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի»: Այսինքն այս բանակցություններում զիջող միակ կողմը մենք ենք այն մթնոլորտում, որը նկարագրեցիք: Ասացեք, ընդունո՞ւմ եք, որ սա կապիտուլյացիա է, ձեր իսկ ձեւակերպմամբ: Նաեւ ուզում եմ անդրադառնաք այն կետին, որը չի համաձայնեցվել, որովհետեւ ՄԱԿ-ի ամբիոնից Ջեյհուն Բայրամովը խոսում էր ռեւանշիզմի բացառման մասին, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին: Արդյոք էդ չհամաձայնեցված կետը վերաբերում է այդ հարցերից որեւէ մեկին»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Աղվան Վարդանյանի բարձրաձայնած տեսակետին, որին, հավանաբար, թերի էր պատասխանել նախորդիվ՝ անդրադառնալով Եռաբլուր այցելության օրը իր արած գրառման հիշեցմանը. «Եթե ուշադիր եք եղել, ես հրապարակային նաեւ Քննիչ հանձնաժողովում խնդրին անդրադարձել եմ 1996 թվականից սկսած գործընթացներից: Երբ ձեր գործընկերը ցիտում էր եւ ասում էր՝ սա էսօրվա խոսակցության նյութ չի: Այո, ինչը ես այդտեղ ասել եմ՝ ճիշտ եմ ասել: Եվ դա է պատճառը, որ փոխզիջումները տեղի չեն ունեցել եւ հանգեցրել են պատերազմի: Հարցի էությունն այն է, որ ես այս ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցը իր էությամբ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»,- նկատեց նա:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ