Մենք մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ․ այսօր, խորհրդարանում հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Ըստ նրա, արագաչափերի իմաստը արժեզրկվել է։ ՔՊ-ական պատգամավորն առաջարկեց՝ ավելացնել դրանց թիվը։
«Մենք արդեն, եթե չեմ սխալվում, 2024 թվականի փետրվարին, մրցույթ ենք հայտարարել եւ նախատեսում ենք ունենալ ժամանակակից տեսախցիկներ: Ինչ վերաբերում է նախկին արագաչափներին, դրանք ներդրվել են դեռեւս 2013 թվականին, իրենք ունեն խնդիրներ, մաշվածություն, հետագա շահագործման պիտանի չեն լինելու: Մոտ ժամանակներս մենք կունենանք նոր համակարգ»,- պատասխանեց Վահե Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ