«Ո՞ր խոսքիդ հավատա ՀՀ քաղաքացին»,- այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արած հայտարարությունները եւ ֆեյսբուքյան գրառումները, որոնք հակասում են իրար։
«Երկու մեջբերում․
28 սեպտեմբեր 2024թ․ Եռաբլուր
«Միայն 44-օրյա պատերազմին հաջորդած տարիներին մենք խորությամբ և ամբողջությամբ բացահայտեցինք, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ։ Ինձ համար հետևությունը մեկն է. մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել։
Կարդացեք նաև
Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ»։
2021թ. Եռաբլուր
«Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո, մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է»:
Երկու մեջբերումն էլ նույն մարդուց է․ Ն․Փ-ից։
Ո՞ր խոսքիդ հավատա Հայաստանի քաղաքացին։ Արցախը կա ասելով՝ դու Արցախը հանձնել ես Ադրբեջանի նախագահին, հիմա պետություն ունենալու նոր հնարավորությո՞ւն ես տեսնում։ Թե՞ իշխանության մնալու հնարավորություն։ Ես այդ մարդուն հարց չունեմ։ Բայց ուզում եմ իմ հարցին, թեկուզ մտքում, պատասխանեն մեր քաղաքացիները, զոհերի հարազատները․
Հազարավոր երիտասարդ մարդկանց կյանքի վրա այսպես մանիպուլյացիա անողին ի՞նչ անուն կտաք, ինչպե՞ս կբնութագրեք»:
«Իզուր մոտեցաք ամբիոնին, ես ձեզ հարց չէի ուղղել: Եթե ձեզ հարց չեն տալիս` մի պատասխանեք»,- ամբիոնին մոտեցած Նիկոլ Փաշինյանին ասաց Աղվան Վարդանյանը։
Իսկ Փաշինյանն ասաց, թե Աղվան Վարդանյանի հարցերի պատասխանները հնչել են կառավարություն-ԱԺ նախորդ հարցուպատասխանի ժամանակ:
«Եթե հարց չունեք` մի արձագանքեք, ինչո՞ւ եք արձագանքում: Կոմպլեքսավորվո՞ւմ եք ինձ հարց տալուց»,- հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ