«Երբ 3+3 ձեւաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, մենք որոշեցինք մասնակցել, ինչը քննադատվեց, բայց դա ճիշտ որոշում էր»,-այսօր խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է:
Անդրադառնալով Իրանի հետ ՀՀ հարաբերություններին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք բնականոն են, ոչ թե «քաղաքական որոշման արդյունք եւ հետեւանք»․ «Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ մեր հարաբերությունների մասին։ Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Ճիշտ ռելսերի վրա արտաքին քաղաքականություն ենք վարում․ մենք չենք մերժում որեւէ ուղղությամբ որեւէ հարաբերություն, բայց որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց․ «Մեր անվտանգությունը ոչ միայն զինվորով, այլ մեր խոսացածով ու քաղաքականությամբ պետք է երաշխավորենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ