Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացել ենք սեփականության վկայականների հիմքերի հետեւից ու այդ հիմքերը չենք գտել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Շուռնուխի եւ Կիրանցի տարածքների մասին

Հոկտեմբեր 02,2024 17:41

«Եթե գաղտնիք չկա, ինչո՞ւ է ընդդիմադիր պատգամավորներին արգելվում ծանոթանալ այդ փաստաթղթին»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ելնելով իր գործընկեր Արթուր Խաչատրյանի՝ «Խաղաղության պայմանագրի» մասին հարցին Նիկոլ Փաշինյանի պատասխանից։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հայց է պատրաստվում այն առիթով, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս ծանոթանալ պայմանագրի՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված կետերին։

Ապա Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ եթե ՍԴ-ն նոր է հաստատել սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, ապա ի՞նչ իրավական հիմքով էին 2020-21 թվականին Շուռնուխում հանձնվում ՀՀ տարածքները, ապա 2024-ին՝ Կիրացում, այն պարագայում, երբ երկու դեպքում էլ մարդիկ կադաստրային վկայականներ ունեին։

Արծվիկ Մինասյանը նաեւ հետաքրքրվեց՝ եթե այդ իրավական հիմքը ստեղծվում է, հնարավո՞ր է նոր տարածքներ հանձնեք ՀՀ-ից։

Արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ ոք եւ ոչինչ չի հանձնել, եթե «Չանդրադառնանք 1920 թվականին, երբ ՀՅԴ-ն հանձնեց ՀՀ-ն» ու խորհուրդ տվեց՝ «Ձեր ստեղծած իրականության մեջ մի ապրեք»։

Արծվիկ Մինասյանը դիտողություն արեց՝ իրավունք չունեք պատգամավորի հարցը մեկնաբանել եւ սուտ տեղեկություններ հնչեցնել։

Իսկ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Ծանոթացել եք, փաստաթղթի հետ, եկել եք տեքստի հետ կապ չունեցող մեկնաբանություններ եք արել, սոցիալական ցանցերում հրապարակել, ես էլ արգելել եմ։ Լավ եմ արել, տեքստը կարդաք, դրա մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»։

Իսկ սեփականության վկայականների մասով էլ ասաց․ «Գնացել ենք սեփականության վկայականների հիմքերի հետեւից ու այդ հիմքերը չենք գտել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ գործերն ուղարկվել են իրավապահներին, քննությունը կլինի՝ կհասկանանք, թե ինչպես է, որ սեփականության վկայականը կա, սեփականությունը՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031