Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը և Վահե Հովհաննիսյանը մտքեր են փոխանակել ՀՀ ֆինանսատնտեսական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ

Հոկտեմբեր 02,2024 17:37

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական համակարգում ընթացող շարժերի և բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Ֆինանսների նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի վերաբերյալ մանրամասներ և առանձնացրել է գալիք տարվա բյուջեի հիմնական առանձնահատկությունները:

Իր խոսքում նախարարը մասնավորապես ընդգծել է, որ 2025-ի բյուջեն միտված է լինելու պաշտպանական և անվտանգության համակարգերի ամրապնդմանը, ինչը նաև կառավարության գործունեության առաջնահերթությունն է:

Հանրապետության նախագահը դրական է գնահատել և կարևորել անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ համապարփակ քայլերի իրականացումը, ինչը պետք է առաջին հերթին արտահայտվի նաև տարեկան բյուջե նախագծում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկրի ֆինանսատնտեսական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կիրառվող քայլերի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031