Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառը հայրաբար ոլորեց դրանց ականջները. Խաչիկ Մանուկյան

Հոկտեմբեր 02,2024 17:29

«Նախկինում էլ արվեստի գործիչներով ներկա ենք եղել մեր քաղաքում՝ Էջմիածնում անցկացվող այդ մեծագույն հոգեւոր միջոցառմանը, օծման տոնակատարությանը: Այս անգամ գալու էին նաեւ իշխանական թեւի ներկայացուցիչներ: Սկզբում մի փոքր տարակուսանք ունեի նրանց ներկայության հետ կապված, բայց հետո հանգիստ էի, երբ տեսա, թե Վեհափառն ինչպես վարվեց, ինչպես դրանց հորդորեց սանձերը քաշել ու տեղում մնալ: Պարզապես կարող եմ ասել, որ Վեհափառը հայրաբար ոլորեց դրանց ականջները, ցույց տվեց, որ ընդամենն ամբարտավան հոխորտացողներ են»,- «Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Խաչիկ Մանուկյան

Նրա ձեւակերպմամբ, Վեհափառն էլ շեշտեց, որ դարերի ընթացքում շատերն են փորձել ինչ-որ կերպ խոցել մեր եկեղեցին, ընթացքից շեղել, սակայն չեն հաջողել, որովհետեւ եկեղեցին հաղթական դարերով եկել է, լինելու է եւ գնալու է:

Խաչիկ Մանուկյանի խոսքով, եկեղեցին մեր լինելիության գրավականներից առաջնայինն է:

Բանաստեղծն ի թիվս այլնի, ասուլիսում անդրադարձավ նաեւ արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հասցեին՝ Ալեն Սիմոնյանի կողմից արված վիրավորական արտահայտություններին:

«Դա էն թքողն է, չէ՞… Ցավալին է, որ դիակի դերակատարը դագաղներով է եկել իշխանության եւ ժողովրդին դագաղների մեջ դրել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031