Այսօր ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ երբ ձեր կառավարությունը նոր էր ձեւավորվել, խոստանում էիք ժողովրդի թիկունքում հարց չլուծել եւ այդ համատեքստում հիշեցրեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել թերի բանակցված «Խաղաղության համաձայնագիրը»։
Արթուր Խաչատրյանը պահանջեց, գոնե այդ փաստաթղթի՝ արդեն համաձայնեցված 13 հոդվածները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ հասարակությունը համաձայն է դրանց հետ․ «13 կետի բովանդակությունը ներկայացրեք»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտական կոռեկտության հարց է, որ աշխատանքային փաստաթուղթը պահես՝ ասես՝ այստեղ սա է գրված, այնտեղ՝ նա»։
Նա նաեւ հայտարարեց, որ համաձայնեցված դրույթները վերաբերում են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, պայմանագրի իրականացման ընթացքը մոնիտորինգ անող հանձնաժողովի ստեղծմանը, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն եւ տարածքային պահանջներ չունենալուն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը նաեւ մանրամասնեց, որ այդ ամենի մասին խոսել է ԱԺ ամբիոնից, ՄԱԿ-ի ամբիոնից, ասուլիսներում։
Կարդացեք նաև
«Ժողովրդի հետ էլ քննարկում եմ՝ անընդհատ մարզեր եմ այցելում, խոսում․ բա ասուլիսն ի՞նչ է, եթե ոչ ժողովրդի հետ քննարկում»․ ։
Արթուր Խաչատրյանը տարակուսեց գաղտնիության մասով եւ հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը կրակովյան համաձայնագիրն էր գաղտնազերծել, Ալիեւը՝ Դուշանբեի պայմանավորվածությունները ու հավելեց, որ իր կարծիքով, այդ 13 հոդվածները թղթով պետք է հրապարակվեն եւ եթե հարկ լինի, նաեւ հանրաքվեի դրվի։
Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ դա առիթ կտա Ադրբեջանին ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի կանոնները։ Ըստ նրա, Ադրբեջանի ոչ կոռեկտությունը մեզ հավասարակշռությունից հանելու նպատակ ունի, որպեսզի խուսափեն պայմանագրի ստորագրումից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ