Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում տվյալներ են ստացվել, որ Վերին Ծաղկավան բնակավայրի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին 2007թ. -ին ձեռք է բերել ՌԴ բարձրագույն կրթության մասին կեղծ տվյալներով դիպլոմ: Ըստ դիպլոմում նշված տվյալների` Գայանե Ղ.-ն ուսուցում է ստացել ՌԴ Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտում:
2019 թ.-ին Գայանե Ղ.-ն իր փաստաթղթերը, այդ թվում՝ նաև վերոնշյալ ՌԴ բարձրագույն կրթության կեղծ դիպլոմը, ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և մասնակցել հանրակրթական դպրոցի տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու դասընթացներին, սակայն բավարար արդյունքներ չի ապահովել և հավաստագիր չի ստացել:
Հետագայում ստուգման արդյունքում պարզվել է, որ նա առաջին անգամ ՀՀ-ից ելք և մուտք է կատարել 2023թ-ին., իսկ ՀՀ-ում ՌԴ Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի մասնաճյուղ երբեք չի գործել:
Aravot.am- ի տեղեկություններով հաղորդումը, զեկուցագիրը, ամփոփագիրը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժին:.
Է, ավելի լավ չէ՞, քան առանց դիպլոմի 6 տարի երկիր կառավարելը։