ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուկրաինայում ընթացող Ռուսաստան-հավաքական արևմուտք պատերազմի ընթացքում Ռուսաստանի դիրքերի թուլացման տեսակետից ամենագործնական քայլերից մեկը համարվում էր Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացելը, ինչից Ռուսաստանը ամեն գնով խուսափում էր:
Իսրայելի հետևողական սադրիչ քայլերի արդյունքում երեկ Իրանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելը կարող է ԱՄՆ-ի ու հավաքական արևմուտքի համար դառնա նոր երկրորդ ճակատ՝ սրանց համար նվազեցնելով ուկրաինական ճակատի կարևորությունը ու այդտեղ մեծացնելով Ռուսաստանի հնարավորությունները:
Իրանի հակառակորդները Իրանա-Իսրայելական ռազմական հակամարտությունը առաջին հերթին դիտում են որպես Իրանում իշխանափոխություն իրականացնելու, երկիրը Ռուսաստանի ու Չինաստանի դաշինքից պոկելու միջոց ու հազիվ թե համաձայնվեն ռազմական հակամարտությունն շուտափույթ ավարտելու Իրանի առաջարկներին:
Կարդացեք նաև
Իր դաշնակցի Իրանի քաղաքական կողմնորոշման բռնի փոփոխությունը բացարձակապես անընդունելի պիտի լինեն Ռուսաստանի համար արդեն իսկ այն պատճառով, որ վերացնում է Ռուսաստանը Իրանի միջոցով Հնդկական օվկիանոսին կապող հյուսիս-հարավ միջանցքի իրականացման հնարավորությունը: