Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի որոշմամբ վերականգնվել են դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները. պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը»

Հոկտեմբեր 02,2024 16:35

Փաստաբան Նորայր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը։
Մասնավորապես, օրերս հրապարկված Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է ՀՀ քրեական դատարանի դատավոր Բ.Բախշիյանի անունից ներկայացված հայցը, որով ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ դատավորի բռնագանձնվել է մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև իրավունքների և ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով դատավորին պատճառված վնաս։

Այդ առումով անհրաժեշտ եմ համարում նախ երախտիքի խոսքեր ուղղել բառիս իրական իմաստով փայլուն իրավաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Երեմ Սարգսյանին և Արսեն Սարդարյանին՝ քրեական վարույթի շրջանակներում դատավորին գրագետ և օրինակելի, արդյունքին նպատակաուղղված իրավական պաշտպանություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ դատավորի վերաբերյալ քրեական գործը քննած բոլոր դատավորներին՝ արդարադատության իրական արգասիք համարվող արդարացման դատական ակտ կայացնելու համար։

Հենց նշված դատական ակտն էլ հիմք է հանդիսացել՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատավորին պատճառված վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու և դրա կապակցությամբ գործի փայլուն քննություն իրականացրած Երևան քաղաքի քաղաքացիական դատարանից հայցի բավարարման ելքով դատական ակտ ստանալու համար։

Անկեղծ շնորհակալություն նշածս մասնագետներին՝ իրենց գործին պրոֆեսիոնալ մոտենալու, այդկերպ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության կայացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ամրապնդմանը նպաստելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031