Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում դատավորը կողմնապահ և թշնամական վերաբերմունք է դրսևորել ամբաստանյալի նկատմամբ. ահազանգ

Հոկտեմբեր 02,2024 16:26

Aravot.am- ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 13-ին` Սամվել Մ.-ն /Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր/ Բերդ քաղաքի նստավայրում իրականացրել է առերևույթ հանցագործություն, այն է` խախտելով դատավարական և անձի սահմանադրական իրավունքը, չարաշահելով իրեն տրված լիազորությունները, դրսևորելով թշնամական վերաբերմունք, լցված լինելով վրիժառության մոլուցքով, ոտնահարել է վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ՝ Արտյոմ Ղ.-ի դատավարական և սահմանադրական իրավունքը:

Դատավորն անտեսել է նաև փաստաբան Վրեժ Ն.-ի կողմից բերված ինքնաբացարկի միջնորդությունը:

Ըստ հաղորդման` Սամվել Մ.-ն սեպտեմբերի 13-ի դատական նիստի ժամանակ, անտեսելով նույնիսկ գործով դատախազի ներկայությունը, իրականացրել է դատական ակտ, որով «թքած» է ունենում ՀՀ օրենսդրության, սահմանադրության, դատախազական համակարգի և առհասարակ ողջ իրավապահ համակարգի, առավել ևս մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Aravot.am- ի տեղեկություններով` հաղորդումը, ամփոփագիրը և կից փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031