Քաղաքային իշխանությունը մանդատից զրկել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին: «Մայր Հայաստանը», վստահ լինելով, որ դա տեղի է ունեցել ապօրինաբար, խախտվել են ավագանու ընդդիմադիր անդամի իրավունքները եւ Սոնա Աղեկյանին մանդատից զրկել են ՀՀ օրենսդրության չսահմանված կարգով, դիմել եւ դատական կարգով վիճարկում է նրան մանդատից զրկելու որոշման իրավաչափությունը:
ՀՀ վարչական դատարանում այդ գործով այսօր նշանակված դատական երկրորդ նիստը չկայացավ դատավոր Գրիգոր Առաքելյանի առողջական խնդիրների պատճառով:
Սոնա Աղեկյանը, նրա փաստաբան Վահե Գրիգորյանը եւ «Մայր Հայաստանի» թիմը Aravot.am-ի հետ զրույցում առողջություն մաղթեցին դատավորին եւ նշեցին, որ հաջորդ դատական նիստի օրվա ու ժամի մասին կտեղեկանան լրացուցիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ