Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը Բեռլինում ԶՈւ օմբուդսմանական հաստատությունների միջազգային համաժողովին խոսել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ազատ արձակման կարևորության մասին

Հոկտեմբեր 02,2024 16:01

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցում է Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները» խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։

Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցերում:

Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել համաժողովի շրջանակում կազմակերպված` զինծառայողների ընտանիքների անդամների աջակցությանն ու խնամքին վերաբերող նիստի շրջանակներում:

Այդ համատեքստում Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության կարևոր ուղղությունները, այդ թվում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի առկա մարտահրավերները, անդրադարձել զինծառայողների ընտանիքների աջակցությանն ուղղված աշխատանքներին, այդ հարցում օմբուդսմանական հաստատությունների դերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է զինված հակամարտությունների ազդեցությունը կրած ընտանիքների իրավունքների ապահովմանն ուղղված ջանքներին, խոսել ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության մասին: Անահիտ Մանասյանն իր խոսքում հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների շարունակականության, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Իվոն Մագվասը, Գերմանիայի ԶՈՒ գծով խորհրդարանական հանձնակատար, դոկտոր Եվա Հոգլը, Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) նախագահ, դեսպան Նատալի Չուարդը և Գերմանիայի ԶՈւ գծով նախկին խորհրդարանական հանձնակատար Ռեյնհոլդ Ռոբը:
Միջոցառումը, որին մասնակցում են շուրջ 40 երկրներից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ՝ կազմակերպել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF) Գերմանիայի ԶՈւ գծով խորհրդարանական հանձնակատարի հետ համատեղ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031