Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ կանեմ ՀՀ իշխանություններին այս գործընթացը չկապել արտաքին քաղաքական գործընթացների հետ»․ Հովսեփ Խուրշուդյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի առիթով իշխանականների արձագանքի մասին

Հոկտեմբեր 02,2024 15:34

«Օրենքը նախ հռչակում է հանրաքվե անցկացնելու գործընթացի մեկնարկը, բայց սա չի փոխարինում այն հնարավորությանը, որը պետք է տեղի ունենա, հարցը հանրաքվեի դրվի։ Այո, անդամակցությունը կարող է իրականացվել համապետական հանրաքվեի արդյունքներով։ Մենք այդքանը հասկանում ենք, մենք այդքան հայրենասեր ու պետական գործիչներ ենք, որքան անձը, ում հիշատակեցիք»,- Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը լրագրողների այն հիշեցմանը, թե ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է զուսպ լինել ԵՄ-ի հետ ակնկալիքների առումով։

Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանն այսպիսի մոտեցումը «մանիպուլյատիվ» համարեց ու նշեց․ «Մեր տպավորությամբ՝ իշխանությունները հիմա ավելի շատ սպասում են ինչ-որ իրադարձությունների միջազգային ասպարեզում՝ խոսքը Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներն են, որից հետո ավելի ազատ կլինեն իրենց կարծիքով ընդունելու կամ մերժելու այս օրենքի նախագիծը։ Մեր դիրքորոշումը լրիվ հակառակն է՝ մենք պետք է հասցնենք մինչև այդ իրադարձությունները ՀՀ-ի դիրքորոշումը հաստատել, և հենց դա է պատճառը, որ ուզում ենք՝ մեր քաղաքացիներն առավել ակտիվ լինեն, և մինչև այս ամսվա վերջ մենք ունենանք այս 50,000 ստորագրությունը և դեռ մի բան էլ ավել։ Իշխանությունների՝ այս կրավորական մոտեցումը ես հասկանում եմ․ իրենք պահպանում են այն հնարավորությունը, որ անհրաժեշտության դեպքում ընդունեն ԱԺ-ում։ Կոչ կանեմ իշխանություններին այս գործընթացը չկապել արտաքին քաղաքական գործընթացների հետ, որի հետ իրենք կապում են»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031