ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն Իսրայելում անցանկալի անձ է հայտարարվել, նրան կարգելվի մուտք գործել երկիր: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում. «Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա եմ հայտարարել Իսրայելում և արգելել նրան երկիր մուտք գործել։
Յուրաքանչյուր ոք, որը չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ Իսրայելի հողի վրա ոտք դնելուն:
Սա այն գլխավոր քարտուղարն է, որը դեռևս չի դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մարդասպանների կողմից իրականացված կոտորածներն ու ոճրագործությունները, ինչպես նաև քայլ չի արել նրանց ահաբեկչական կազմակերպություն հռչակելու ուղղությամբ:
Գլխավոր քարտուղարը, որն աջակցում է ահաբեկիչներին Համասից, Հեզբոլլահից, Հութիներից և այժմ Իրանից՝ համաշխարհային ահաբեկչության մայր նավից, կհիշվի որպես բիծ ՄԱԿ-ի պատմության մեջ:
Կարդացեք նաև
Իսրայելը կշարունակի պաշտպանել իր քաղաքացիներին և պաշտպանել իր ազգային արժանապատվությունը՝ Անտոնիո Գուտերեշի հետ կամ առանց նրա»:
Իսրայելի արտգործնախարարն այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Գուտերեշն X-ի իր էջում գրել է, որ դատապարտում է հակամարտության ընդլայնումը Մերձավոր Արևելքում և կոչ է արել դադարեցնել կրակը:
Today, I have declared UN Secretary-General @antonioguterres persona non grata in Israel and banned him from entering the country.
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) October 2, 2024
Anyone who cannot unequivocally condemn Iran's heinous attack on Israel, as almost every country in the world has done, does not deserve to step…