«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը «Ուժեղ սփյուռք» ծրագրի հաղթողների վերաբերյալ ասուլիսից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց, որ անարդարության վրա հիմնված խաղաղություն չի կարող լինել, հատկապես որ « աշխարհը շեղված վիճակի մեջ է եւ ցինիկ»:
Նրա ձեւակերպմամբ. «Մի կողմից ասում են՝ արդարությունը կարևոր է, մյուս կողմից էլ՝ եթե կարող ենք խաղաղություն ստեղծել, արդարությունը՝ ոչինչ։ Սա երևակայական մի տեսլական է, քանի որ հնարավոր չէ խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա և աշխարհում նման խաղաղություն չի եղել»:
Նուբար Աֆեյանի խոսքով՝ նույնիսկ ամերիկացիները եւ եվրոպացիները գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի։
Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրին՝ «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը հույս հայտնեց, որ խաղաղության պայմանագիր կարող է լինել, բայց նաեւ բանտարկյալները պետք է ազատվեն:
Կարդացեք նաև
Ադրբեջանի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին էլ անդրադարձ եղավ:
Նա ասաց, որ Ռուբեն Վարդանյանը միայն ընտանիքի հետ է շփվում, այն էլ՝ սահմանափակ:
«Մենք բավականին ջանքեր ենք գործադրում, որ օգնենք իրեն, իրավաբանների, տարբեր միջազգային ընկերությունների հետ աշխատում ենք, որ հաջողվի»,- հավելեց Նուբար Աֆեյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ