Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ինստիտուցիոնալ լուրջ էրոզիա կա». Աճեմօղլու

Հոկտեմբեր 02,2024 15:00

Ermenihaber. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական վիճակին:

«Թուրքիան այլևս թույլ չի տալու, որ տոկոսներն էլ ավելի շատ բարձրանան: Նորից իջեցնելու ենք: Կրկին տնտեսությունը կենսունակվելու է: Թուրքիայի առաջ ամենաշատը 20 տարվա պատուհան կան, գուցե և 15, եթե սրանից խուսափենք՝ շատ վատ է»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ Թուրքիայի հաջողության հարցում էական է երկրի ժողովրդավարացումը:

Նա նշել է, որ պետք է Թուրքիան ներդրումներ անի կառույցների ամրապնդման, խոսքի ազատության խթանման, կրթության և մարդկային կապիտալում:

Աճեմօղլուն ընդգծել է, որ մեծ էրոզիա (քայքայում) կա հատկապես մեդիայում և ինստիտուցիոնալ հարցերում:

«Թուրք մարդը ևս սա նկատել է, սակայն չի գիտակցում, թե որքան դժվար է սրա վերականգնումը»,-հավելել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031