Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակների գերազանցմամբ

Հոկտեմբեր 02,2024 13:28

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։

Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը կասեցվել է։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ շուրջ 18.5 մլն դր չափով։

Նշանակվել են վարչական տուգանքներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031