Վարշավայի անվտանգության ֆորումում պատասխանելով Մերձավոր Արևելքում սրացումների մասին հարցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «Հույս ունենք, որ այս կոնֆլիկտը լուծում կստանա՝ որքան հնարավոր է շուտ։ Մենք Հայաստանում առավելագույնն ենք անում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Իհարկե, մենք անհանգստացած ենք, երբ հարևան այլ երկրներ միմյանց հրթիռային հարվածներ են հասցնում»։