Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանն Իրանը ձգձգեց երկու ամիս, քանի որ Արևմուտքը Գազայում հրադադար էր խոստացել. Ժաննա Վարդանյան. Region Monitor

Հոկտեմբեր 02,2024 12:47

Region Monitor. Նախօրեին Իրանը լայնածավալ օդային գործողություն է իրականացրել՝ 200 բալիստիկ հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ:

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ «իր գործողությամբ Իրանն Իսրայելի մի շարք հանցագործությունների վրեժն է լուծել»։

Իրանագետ Ժաննա Վարդանյանը Region Monitor-ի հետ զրույցում, մեկնաբանելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները ասում է.

«Իրանը միշտ առաջնորդվել է պատերազմից խուսափելու սկզբունքով, և այդ քաղաքականությունը հստակ դրսևորվել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում: Իսրայելն, ընդհակառակը, ամեն անգամ ավելի է լարել իրադրությունը և հատել նոր կարմիր գծեր: Այդ պայմաններում Իրանն իր հեղինակությունը փրկելու համար ստիպված է եղել արձագանքել: Այդպես եղավ ընթացիկ տարվա ապրիլին, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայում Իրանի դեսպանատանը, ինչին ի պատասխան Իրանն առաջին անգամ իր տարածքից հարվածներ հասցրեց Իսրայելին: Թեհրանն այդ ժամանակ ավելի շատ շեշտը դրել էր պատասխանի քարոզչական բաղադրիչի վրա՝ ցույց տալու, որ իր դեմ գործողություններն անպատասխան չեն մնում: Իրանի համար նոր մարտահրավեր էր Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը, ինչին ևս Իրանը ստիպված էր արձագանքել: Չնայած Իսլամական հանրապետության հեղինակությանը հասցված վնասին՝ պատասխանն Իրանը ձգձգեց երկու ամիս, քանի որ Արևմուտքը Իրանի զսպվածության դիմաց Գազայում հրադադար էր խոստացել: Արդյունքում ոչ միայն հրադադար չհաստատվեց, այլև Թել Ավիվը «Հեզբոլլահի» դեմ գործողություններ սկսեց: Այս պայմաններում Իրանի արձագանքի բացակայությունը լիովին կհեղինակազրկեր այդ երկրին՝ ազդակ հղելով հակառակորդներին, որ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կարող են իրականացնել : Բայց մյուս կողմից, այս գործողության իրականացմանը զուգահեռ Թեհրանը շարունակում է զգուշավորություն դրսևորել: Պատահական չէ, որ գործողությունից անմիջապես հետո Իրանից հայտարարում են, որ սահմանափակվում են դրանով: Իրավիճակն այժմ կախված է Իսրայելի գործողություններից, իսկ Թել Ավիվն էլ պարբերաբար միայն բարձրացրել է խաղադրույքները, և ի վերջո կարող է ձևավորվել մի իրավիճակ, երբ Իրանն այլևս զսպվածության հնարավորություն չունենա»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031