Region monitor. Բաքվում այսօր տեղի է ունեցել «Անհետ կորածների խնդրի լուծում. ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի աջակցություն» թեմայով միջազգային համաժողով:
🔹Այն անցկացվել է բանտարկյալների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ։
🔹Պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նաղըևն ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, որում, մասնավորապես, ասվել է.
«Թեև հակամարտությունն ավարտվել է, ցավոք, Հայաստանի երեսնամյա ռազմական ագրեսիայի ծանր հետևանքները դեռ շարունակվում են և մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար։ Հայաստանը վաղուց մեր օկուպացված տարածքներում էկոցիդ, ուրբիցիդ և կուլտուրոցիդ է իրականացրել՝ աղտոտելով և թունավորելով մեր հողերն ու գետերը, ոչնչացնելով մեր անտառները, ավերելով մեր քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև տեղադրել է բազմաթիվ ականներ, որոնք սպառնում են մարդկանց այստեղ ապրելու իրավունքին և լուրջ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Միաժամանակ ոչնչացվել է մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը, որն ունի մարդկային նշանակություն, իսկ մեր կրոնական ու մշակութային հուշարձանները հողին են հավասարվել»: