Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթաբի հետ:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի հարցին, ինչպես նաև Գազայի հատվածի և Լիբանանի շուրջ տիրող իրավիճակին՝ Իսրայելին մեղադրելով ցեղասպանություն իրականացնելու մեջ:
«Իսրայելի՝ իրավունքին և օրենքին հակառակ օկուպացիայի և անեքսիայի փնտրտուքների դեմ մեր վերաբերմունքը ցույց տալը բոլոր պետությունների և միջազգային կառույցների առաջնային պարտականությունն է:
Մենք այս ընթացքում պետք է լինենք Լիբանանի ժողովրդի և կառավարություն կողքին»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Բացի այդ, Էրդողանը Պաղեստինը ճանաչելու կոչ է արել այն պետություններին, որոնք դեռևս չեն ճանաչել այդ պետությունը:
«Հոկտեմբերի 7-ից այս կողմ 9 պետություն ճանաչել է Պաղեստին պետությունը: Մենք կրկնում ենք մեր կոչը այն երկրներին, որոնք չեն արել սա»,-եզրափակել է Էրդողանը: