«Ընդհանուր առմամբ, գոհ ենք ընթացքից։ Սեպտեմբերի 16-ից ի վեր 15 օրվա ընթացքում՝ երեկվա դրությամբ հավաքվել է 27560 հազար ստորագրություն։ Դա մեզ անհրաժեշտ 50 հազարի 55,12 տոկոսն է»,-Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը։
Նա տեղեկացրեց՝ այդ թվի 58,5 տոկոսը Երևանում է հավաքագրվել, 41,05 տոկոսը՝ մարզերում․ «Ցավոք, էլեկտրոնային համակարգը պատշաճ չի գործել, քանի որ մինչև օրս չունենք ամբողջական հնարավորություն մարդկանց՝ իրենց էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու։ Մարդիկ ունեն միայն հին նմուշի նույնականացման քարտերով ստորագրելու հնարավորություն, այն էլ, երբ ունեն ընթերցող սարքը և համապատասխան ծրագիրը։ Բարդ գործընթաց է»։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց՝ կարևոր է, որ անհրաժեշտ հիսուն հազար ստորագրությունը հավաքվի ոչ թե երկու ամսում, այլ առնվազն մեկ ամսում, որ հասարակությունը ցույց տա իր վճռականությունը այս գործընթացի հանդեպ․ «Նաև այն օրենքի նախագծի հանդեպ։ Օրենքի տառն այն է, որ գործընթացը պետք է սկսվի ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ»։
Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ առավել ակտիվ ստորագրահավաքն ընթանում է ՀՀ Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ