Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 02,2024 11:27

«Երեկ՝ լսելով հիմնական զեկուցողին, չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք այս հարցերի պատասխանները, եթե իրենք ունեն նման հարցեր, ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին։ Դրա համար ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս հարցին»,- այսօր խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հայտարարությունը հնչեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագծի քվեարկությունից առաջ։ Նախաձեռնությունը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններինն էր։

Հայկ Կոնջորյանը նաեւ նկատեց՝ ՀՀ կառավարությունը եւ կառավարող խմբակցությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել եւ իրականացնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական, բնակարանային ապահովության հարցերը լուծելու համար, խորհրդարանական ընդդիմությունը՝ իր պատգամավորական լիազորությունների շրջանակներում օժտված է բոլոր ձեւաչափերով աշխատել իշխանության հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Արձագանքեց Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով․ «Այն, ինչ լսեցինք ՔՊ մեծամասնության կողմից, ընդամենը փորձ է հրաժարվելու սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարեւորագույն առաքելություններից մեկը հանդիսանում է խորհրդարանի վերահսկողական գործունեությունը»։

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ սփյուռքից եւ միջազգային կազմակերպություններից հսկայական միջոցներ են հատկացվել Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար․ «Եթե չեք մասնակցելու՝ նշանակում է, որ դուք տորպեդահարում եք նախագիծը եւ հրաժարվում ենք ձեր սահմանադրական պարտականություններից»։

Իսկ լրագրողների հետ զրույցում, Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին»։

Նախագծին դեմ էին 56 պատգամավորներ, կողմ քվեարկեցին ընդդիմադիր 28 պատգամավորները. այն չընդունվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031